|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կիրակի՝ հունիսի 27-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրահանգով, ԱՄՆ զինված ուժերը ավիահարվածներ են հասցրել սիրիա-իրաքյան սահմանին տեղակայված, Իրանի աջակցությունը վայելող զինված խմբերի թիրախներին:
Պենտագոնը համապատասխան տեսանյութը տեղադրել է Youtube-ում:
Հունիսի 27-ին ԱՄՆ զինված ուժերը ճշգրիտ հարվածներ են հասցրել օբյեկտներին, որոնք օգտագործվում էին Իրանի աջակցությունը վայելող շիա «Քաթաիբ Հըզբոլլահ» և «Քաթաիբ Սայիդ ալ Շուհադա» զինված խմբավորումների կողմից նյութատեխնիկական աջակցության և առաջադեմ զենքի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի փոխանցման համար: