|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան՝ հունիսի 28-ին Բաքվում սկսվել են մարտական վարժանքներ՝ մարտական կրակով. հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ նրանց՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված անձնակազմի մասնակցությամբ զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, զարգացնել հրամանատարների շրջանում ռազմական որոշումներ կայացնելու և ստորաբաժանումների հմտությունները:
Զորավարժություններում, որոնք կտևեն մինչև հունիսի 30-ը, ներգրավված են մինչև 600 զինվորական, մինչև 40 տանկ և այլ զրահամեքենաներ, մինչև 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանքներ և ականանետներ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, 3 անօդաչու թռչող սարքեր՝ տարբեր նպատակներով, մինչև 50 տրանսպորտային միջոց։