|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՌԴ Լենինգրադի մարզի Գաչինսկի շրջանում Մի-8 ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ուղղաթիռը պատկանել է «Ռոսգվարդիային»:
Նշվում է, որ ուղղաթիռում երեք մարդ է գտնվել: Բոլորը մահացել են: Մարզային իշխանությունները հաստատել են ավիավթարի մասին տեղեկությունը: Նշվում է, որ տեղի բնակիչների շրջանում տուժողներ չկան:
«Ուղղաթիռը կործանվել է ուսումնամարզական թռիչք կատարելիս: Ուղղաթիռում զինամթերք չի եղել»,- հավելել է գործակալության զրուցակիցը: