|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մեկ տարի առաջ թանգարանից մզկիթի վերածված Սուրբ Սոֆիա բյուզանդական տաճարի նախկին գլխավոր իմամը սկանդալային գրառում է կատարել, որն ուղղված է Թուրքիայի փոքրամասնություններին։ Գլխավոր իմամ Մեհմեդ Բոյնուքալընը մասնավորապես գրել է․ «Ազանի ձայնից (մուսուլմանների նամազի՝ աղոթքի հրավեր-Ակունքի խմբ․) անհանգստացողը թող հեռանա Հունաստան, Հայաստան»։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մարմարայի համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, դոկտոր, պրոֆ․ Մեհմեդ Բոյնուքալընը սույն գրառումը կատարել է Twitter-ի իր էջում։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net