|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանցի զբոսաշրջիկներով առաջին ինքնաթիռը Անթալիա է ժամանել Թուրքիայի հետ թռիչքների վերսկսման լուրից հետո. հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ռուսների շրջանում հայտնի առողջարանային քաղաքի օդանավակայանի տվյալներով՝ առաջին ինքնաթիռով Մոսկվայից 132 ուղևոր է ժամանել: Միևնույն ժամանակ, օրվա ընթացքում, ընդհանուր առմամբ, սպասվում է 44 թռիչք Ռուսաստանի 17 քաղաքներից, այդ թվում՝ Կազան, Սամարա, Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ և Դոնի Ռոստով:
Անթալիայի քաղաքային խորհրդի զբոսաշրջության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Ռեջեփ Յավուզի խոսքով՝ երեքշաբթի՝ հունիսի 22-ին, մոտ տասը հազար ռուսաստանցիներ պետք է ժամանեն առողջարան, իսկ հաջորդ օրերին այդ ցուցանիշը կաճի մինչև 20-25 հազար: Ընդհանուր առմամբ, հունիսից հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանից չորս միլիոն ճանապարհորդ կարող է ժամանել Անթալիա: