|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Երեք տարի առաջ այս մարդիկ, մոլորեցնելով մարդկանց, կեղծ խոստումներով եկել են իշխանության և այս ամբողջ ընթացքում քանդել են այն ամենը, ինչ հնարավոր է եղել»,- այսօր՝ հունիսի 15-ին «Հայաստան» դաշինքի՝ Արարատ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Հիմա այս իշխանությունը, որի օրոք մենք ունեցել ենք պատերազմ և խայտառակ պարտություն, փորձում է վերարտադրվել։ Եթե այդպես լինի, Հայաստանը մտնելու է նոր, խորը ճգնաժամի մեջ։ Արդյունքում մենք ամբողջապես կորցնելու ենք մեր պետականությունը, ինչպես այս իշխանության գործունեության արդյունքում կորցրեցինք Արցախի 75 տոկոսը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։