|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այս փուլում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը (ՆԱՏՕ) չի քննարկում Կիևին և Թբիլիսիին իրենց շարքերն ընդունելու գործողությունների ծրագիր տրամադրելու տարբերակը․ ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտնել է ՆԱՏՕ-ի քարտուղար Իենս Ստոլտենբերգը Վաշինգտոնի ռազմական դիտորդների խմբի ճեպազրույցում:
«Այժմ հիմնական շեշտը դրված է բարեփոխումների վրա: Իրականությունն այն է, որ անդամակցության հետ կապված հիմնական ուշադրությունը, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային և Վրաստանին, կենտրոնացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանելուն: Այդ պատճառով մենք այդքան աջակցում ենք պաշտպանական և անվտանգության ինստիտուտները բարեփոխելուն և շարունակ արդիականացնելուն ուղղված ջանքերին: Եվ սա է հիմնական թեման և հիմնական հարցը, երբ խոսքն այն մասին է, թե այդ երկրները պատրա՞ստ են անդամակցությանը, թե՞ ոչ»,- ասել է Ստոլտենբերգը:
Միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ձայնը, որը կտրականապես դեմ է Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, չի կարող որոշիչ լինել այս հարցը քննարկելիս: «Ուկրաինային և Վրաստանին վերաբերող մեկ այլ ազդանշանն այն է, որ Ուկրաինան և Վրաստանը, ինչպես նաև դաշինքի անդամ 30 երկրները կորոշեն՝ երբ այս երկու երկրները պատրաստ կլինեն անդամակցել ՆԱՏՕ-ին: Սա Ռուսաստանի համար չէ»,- ասել է գլխավոր քարտուղարը: