|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան բացահայտ հայտարարում է, որ վերաշարադրում է Հարավային Կովկասի պատմությունը, ինչպես դա արվում է հենց Թուրքիայում: Այս մասին իր Twitter-ում Էրդողանի՝ Շուշի այցից առաջ ասել է Թուրքիայի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար ու խորհրդական Իբրահիմ Քալընը՝ խոսելով Էրդողանի՝ Ադրբեջան այցի մասին:
«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մենք կուղևորվենք Ադրբեջանի պատմամշակութային մայրաքաղաք Շուշի: Այս այցը, որը փառաբանում է Ղարաբաղում տարած հաղթանակը, կնպաստի թուրք-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Կովկասի պատմությունը վերաշարադրվում է հավատքով, վճռականությամբ և համարձակությամբ»,- գրել է Քալընը։