|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայրենի օրենսդիրները զբաղված են նախընտրական եռուզեռով և հարկ չեն համարում այլևս խորհրդարանի աշխատանքներին մասնակցել․ երեկ քվորումի բացակայության պատճառով տապալվեց խորհրդարանի հերթական նիստը։ Բայց նրանք իրենց չեն զրկում գործուղումներ մեկնելու հնարավորությունից։
Երեկ Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները հունիսի 19-25-ը կմեկնեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին։ Խոսքն իմքայլականներ Հովհաննես Իգիթյանի, Տաթևիկ Հայրապետյանի, Սոս Ավետիսյանի և Նաիրա Զոհրաբյանի մասին է։
Ի դեպ, չորսն էլ որևէ ընտրական ցուցակում տեղ չեն գտել։ Պատվիրակության մյուս անդամները գործուղման չեն մեկնում՝ նրանք նախընտրական պրոցեսներին են մասնակցում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։