|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«2018թ․, երբ ժողովուրդը փողոց դուրս եկավ ու իշխանությունը փոխվեց, կարծես թե՝ նախադեպ ստեղծվեց, երբ ընդդիմադիր ուժն եկավ իշխանության։ Նա պետք է շատ ավելի լավ արդյունքներ ցույց տար, քան գործող իշխանությունը, բայց վարկաբեկվեց և խայտառակվեց»,- Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում քարոզարշավի ընթացքում ասաց «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանը։
Դիմելով դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նա ասաց․ «Պարոն նախագա՛հ, ի թիվս տնտեսական և անվտանգային մարտահրավերների, Ձեր առջև կանգնած է ևս մեկ պատասխանատու առաքելություն․ Հայաստանում ստեղծել նախադեպ, որ ընտրությունների միջոցով ընդդիմությունը դառնա իշխանություն և ցույց տա շատ ավելի բարձր արդյունքներ, քան նախորդ իշխանությունները»։
«Ես լիահույս եմ, որ հունիսի 21-ին մենք ունենալու ենք նոր Հայաստան», - նշեց Սուքիասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։