|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հաստատում ենք, որ գործ ունենք Նիկոլի և նիկոլիզմի՝ իբրև հակազգային, հակաքրիստոնեական, հակապետական և հակամարդկային աղանդի հետ. Աբովյան քաղաքում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ Արծվիկ Մինասյանը։
«Որևէ այլ հաստատում չի կարող լինել, երբ թուրքը նստած Հայաստանի սահմանին՝ մորթում է հայ մարդուն, ոչնչացնում է հայոց պետականությունը, և դեռևս շարունակում են մնալ մարդիկ, որոնք պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին։ Սա այլ բնորոշում, քան «աղանդ», չունի։ Հիմնված է այս աղանդը կույր հավատի և սիրո վրա»,- ասաց նա։
Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս աղանդը բուժելու բոլոր հնարավորւթյունները ունեն իրենք, որովհետև հայ ժողովուրդը, հայ ազգը իր պատմության ընթացքում միշտ հանդիպել է այսպիսի աղանդների, բայց կարևոր պահին ազգայինը տարանջատել է ապազգայինից, վստահություն ունեցել իր զավակի նկատմամբ և դուրս է մղել այսպիսի աղանդներին ու վերահաստատել ազգային արժանապատվությունը, կերտել է պետականություն։
Մանրամասն՝ տեսանյութում: