|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 10-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մարդասիրական օգնության բյուրոյի տարածաշրջանային խորհրդական Ջոն Փաթերսոնին և ԱՄՆ ՄԶԳ Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Ստեֆանին:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել ԱԻ նախարարության և գրասենյակի համագործակցության մանրամասները և հետագա աշխատանքների հետ կապված հարցեր:
Ողջյունելով հյուրերին՝ Արմեն Գասպարյանն ուրախությամբ արձանագրել է, որ երկու կառույցի միջև համագործակցությունը սկսվել է 2014 թվականից. բոլոր նախաձեռնությունները կրում են մարդասիրական բնույթ:
Իրենց հերթին հյուրերը ներկայացրել են աղետների ռիսկերի նվազեցման ծրագիր, որի հիմնական բաղադրիչներից է հրդեհների դեմ պայքարը: Այն ներառում է փորձի փոխանակում, գործառնական կենտրոնի ստեղծում: ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը վստահեցրել է, որ նախարարությունը բաց է ցանկացած մարդասիրական համագործակցության համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ առավել արդյունավետ փոխգործակցության համար: