|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախի Ստեփանակերտ քաղաքի 1993թ. ծնված բնակիչը շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Ա. Հեքիմյան փողոցում կայանված «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից գաղտնի հափշտակել է ընդհանուր 19 հատ լատունե պարկուճ և 210.000 ՀՀ դրամով իրացրել այն: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Արցախի քննչական կոմիտեից:
Բացի այդ, նույն եղանակով մայրաքաղաքի Վ. Օվյան փողոցի առանձնատների մեկի բակից հափշտակել է 16 հատ լատունե պարկուճ և 230.000 ՀՀ դրամով իրացրել այն:
Դեպքերի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում: