|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ-ը պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման համար: Այդ մասին Բաքվում հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:
«Սահմանի գծանշումը շատ կարեւոր է: Այն օգտակար կլինի բոլորի համար: Գործընթացի մեկնարկի համար քաղաքական կամք է անհրաժեշտ: Բոլորս պետք է մտահոգվենք իրավիճակի սրացման հավանականությամբ: Երկու կողմերին կոչ ենք անում լուծել այս հարցը խաղաղ ճանապարհով եւ հնարավորինս շուտ, ինչպես նաեւ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ներքո», - ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերել են Ռիքերին: