|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի երկրների միջև հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Աֆղանստանում, Իրանում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Կլինի լայն օրակարգ. տարածաշրջանում խնդիրներ, իհարկե՝ Արևելյան Միջերկրական ծով, Սիրիա, Իրան, Լեռնային Ղարաբաղ և դերը, որը Թուրքիան կխաղա Աֆղանստանի վերաբերյալ բանակցություններում ու դիվանագիտությունում», - ասել է Սալիվանը:
Նա ընդգծել է, որ հանդիպման կենտրոնական թեմա են լինելու Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները: