|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի հաշվեքննիչ պալատի՝ 2020 թվականի պետական բյուջեի հաշվեքննությունների արդյունքում հայտնաբերվել են 801 միլիոն դրամի չափով չարաշահումներ: Դրանց առյուծի բաժինը՝ 721 միլիոն դրամը, կազմում են երեք նախարարությունում հայտնաբերված չարաշահումները:
Օրինակ, պարզվել է, որ Աշխատանքի և սոցիալական ապահովության համակարգում գործող ՊՈԱԿ-ների կարիքների համար կենտրոնացված կարգով իրականացված ապրանքների ձեռքբերման մոտ 1 միլիարդ դրամի՝ թվով 73 մրցույթների արդյունքներով կնքված պայմանագրերից 721 մլն դրամը բաժին է ընկնում նույն 5 ընկերություններին։