|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Օրեր առաջ պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին 100 համարում բացակայում է Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի անունը, որը չգիտես թե իր որ արժանիքի համար 2018 թվականին դարձել էր պատգամավոր:
Ուշագրավ է, որ վերջինիս անունը բացակայում է ՔՊ ընտրական ցուցակում, քանզի Նիկոլ Փաշինյանն իր խնամի, ծանոթ, մտերիմ-բարեկամներից և որևէ մեկին չի խնայել՝ նվիրելով, կամ պատգամավորական մանդատ, կամ մարզպետի, քաղաքապետի պաշտոն, կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոն պետական ապարատում:
Պարզվում է՝ Սիփան Փաշինյանը ևս «թաց տեղը պառկող չէ»: Մեր տեղեկություններով՝ վերջինիս համար ճանապարհ են հարթում դեպի Իջևանի քաղաքապետարան: Մեր աղբյուրը նշում է, որ Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Տավուշի մարզի Իջևան քաղաքի քաղաքապետ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։