|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանը երկարաձգում է չվերթերի դադարեցման ժամկետը Թուրքիայի և Տանզանիայի հետ մինչև հունիսի 21-ը ներառյալ՝ այդ երկրներում կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով. հայտնում է Ռուսաստանի կորոնավիրուսային ինֆեկցիայի գործառնական շտաբը:
«Հաշվի առնելով Թուրքիայում և Տանզանիայում տիրող բարդ համաճարակաբանական իրավիճակը, որոշվել է երկարացնել օդային երթևեկության առկա սահմանափակումները մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը «Կորոնավիրուսային վարակ» գործառնական շտաբի հայտարարությունը: