|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը կարծում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի օդային տարածքը մինչեւ 2029 թվականը փակ կմնա դեպի Եվրոպա թռիչքների համար։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
«Ներկայումս մենք ենթադրում ենք, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի օդային տարածքը մնում է փակ մինչեւ պլանավորման հորիզոնի ավարտը (2029 թ.)»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը նշում է, որ Ասիայից Հյուսիսային Եվրոպայով թռիչքների թիվը նվազել է, քանի որ անհրաժեշտ է եղել «երթուղիները հարավ-արեւելյան երկրներով իրականացնել»։
Կազմակերպությունն ընդգծում է նաեւ, որ ավիափոխադրումների ոլորտը շարունակում է վերականգնվել կորոնավիրուսի համավարակից հետո։