|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հրդեհ է բռնկվել ԱՄՆ-ի Արեւմտյան Վիրջինիա նահանգի նավթամշակման գործարանում, տուժածներ չկան, հաղորդում է WTOV9 տեղական հեռուստաալիքը։
Ergon ընկերության գործարանում պայթյունի եւ հրդեհի մասին տեղեկությունները տարածվել են տեղական ժամանակով շաբաթ երեկոյան։ Հենքոք շրջանի շերիֆը հայտնել է հեռուստաալիքին, որ իրավիճակն արդեն հսկողության տակ է, հրդեհը մարվել է։ Նա նշել է, որ դեպքի հետեւանքով տուժածներ չկան։