|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատվիրակությունն երեկ հանդիպում է ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ստացել Վեհափառի հայրապետական օրհնությունը։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, ահագնացող սահմանային միջադեպերին։ Ազգի հոգեւոր միասնության ամրապնդման հարցում, որպես ազգային բացառիկ նշանակության անվտանգային խնդիր, կարեւորվել է Հայոց Եկեղեցու ջանքերի շարունակական գործադրումը։