|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն այսօր՝ մայիսի 26-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրություններին մասնակցելու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը։
«Ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ համարում կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն է, երրորդ համարում է Ինեսա Գաբայանը՝ մեր թիմի նոր անդամներից է»,-ներկայացրեց Խաչատրյանը։
Նա ասաց, որ ցուցակն ամբողջությամբ այսօր հրապարակելու են։ Այն կազմված է 101 թեկնածուներից։
«ՀԱԿ-ը կգնա ֆորմալ, որպես մեկ կուսակցություն։ Երբ այդ ցուցակին ծանոթանաք, կհասկանաք, որ ըստ էության, անհատների լայն դաշինք է եւ մեր կուսակցական այն անձանցից, ովքեր տարիներ ի վեր եղել են կուսակցության շարքերում»,- ասաց ՀԱԿ ներկայացուցիչը։