|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը՝ ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման պայմաններով:
Բայրամովն այս կարծիքը հայտնել է երեքշաբթի՝ ելույթ ունենալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում. հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ղարաբաղի «ազատագրումը» պայմաններ է ստեղծում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Խորհրդի նիստում ընդգծվել է, որ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցուղիների ապաշրջափակումն առանձնահատուկ նշանակություն ունի:
Հանդիպման մասնակիցները շեշտել են հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը: