|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը դատապարտել են Բելառուսում ուղևորատար ինքնաթիռի պարտադրված վայրէջքի և ընդդիմադիր լրագրողի կալանքի հետ կապված միջադեպը:
Սպիտակ տունը հասկացրել է, որ, սկանդալի ֆոնին, Մինսկը պետք է պատրաստվի նոր պատժամիջոցների:
ԱՄՆ նախագահը դատապարտել է Ryanair-ի ինքնաթիռի հարկադիր վայրէջքը, որի մեջ էր բելառուս ընդդիմադիրը, և խոստացել քայլեր ձեռնարկել միջադեպի մասնակիցներին պատասխանատվության ենթարկելու համար:
«Ryanair-ի չվերթի ընթացքի բռնի փոփոխությունը, որը թռչում էր ԵՄ անդամ երկու երկրների միջև, և դրան հաջորդած բելառուս լրագրող Ռոման Պրոտասևիչի կալանավորումը միջազգային նորմերի ուղղակի խախտում է», – ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը:
Բայդենը նշել է, որ միջադեպն ու լրագրողի ձերբակալման կադրերը «ամոթալի հարձակում են քաղաքական հակառակորդների և մամուլի ազատության դեմ»:
ԱՄՆ նախագահը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել` միջադեպի ամբողջական պատկերը պարզելու համար:
Բայդենը նույնպես ողջունել է ԵՄ առաջնորդների որոշումը տնտեսական պատժամիջոցների և միջադեպի կապակցությամբ Բելառուսի դեմ ձեռնարկված այլ միջոցառումներ վերաբերյալ: