|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երեկ Թբիլիսիում և Բաթումում Իսրայելին սատարող ակցիաներ են անցկացվել: Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը:
Վրաստանի մայրաքաղաքում ցույցը կազմակերպվել էր մի քանի հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Israel House-ի նախաձեռնությամբ: Ակցիան տեղի է ունեցել Ռիկե այգում: Դրան միացել են հասարակական գործիչներ և վրացական շոու բիզնեսի աստղեր: Մասնակիցներն ունեցել են Վրաստանի և Իսրայելի պետական դրոշներ, ինչպես նաև պաստառներ՝ «Մենք կանգնած ենք Իսրայելի կողքին» գրությամբ: Նրանք համերաշխություն են հայտնել հրեական պետությունում բնակվող վրացիներին և հայտարարել, որ դատապարտում են ահաբեկչությունը:
«Նման իրավիճակում շատ կարևոր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համերաշխությունը Իսրայելի հետ: Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Իսրայելին, և մենք՝ ոչ պետական հատվածը, քաղաքացիական հասարակությունը, իրականացնում ենք այս ակցիան»,- ասել է Israel House-ի տնօրեն Գեորգի Բերնշտեյնը: