|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ թշնամին երեկվանից դիրքերն առաջ է բերել նաև Վարդենիսում։
Տեղի բնակիչները հայտնում են, որ ադրբեջանցիները սարի վրա պոստերը առաջ են տվել 3 կմ, իջել են ներքև՝ դեպի Վերին Շորժա գյուղ, որտեղ գյուղացիների արոտավայրերն են, խոտհարքերը, ամբողջովին հայկական տարածք է։
«Սարի գլխի պոսերից 3 կմ իջել են ներքև, խրամատներ են փորում այս պահին Վարդենիսի շրջանում»,-մեզ հետ զրույցում ասացին վարդենիսցիները։
Ակնկալում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական պարզաբանումը վարդենիսցիների անվտանգությունը խաթարող այս տեղաշարժի մասին։
Աննա Բալյան