|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավելի քան 400 թուրքական ընկերություն գրանցված է Չեռնոգորիայի տարածքում. այդպիսի տվյալներ են հայտարարել Չեռնոգորիայում (Մոնտենեգրո) Թուրքիայի դեսպան Սոնգուլ Օզանը և Ստուգման վարչության տնօրենի պաշտոնակատար Իլիր Հարասանին:
«Որոշվել է, որ առաջիկայում հանդիպում կանցկացվի այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ` նրանց առջև ծառացած խնդիրները լուծելու համար, ինչպիսիք են լեզվի և մեր իրավական նորմերի չհասկացվածությունը»,- հավելել է տեսչության վարչությունը:
Նշենք, որ Թուրքիան ուղղակիորեն գրավում է հարևան և տարածաշրջանային երկրների ներքին շուկաները՝ տնտեսությունները վերցնելով իր ձեռքը։ Այդպիսի երկրներից են, օրինակ, Վրաստանը, Ալբանիան և Մակեդոնիան։