|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետում հայտնվելու հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ մերժելով տեղեկատվության տրամադրումը պատճառաբանելով նախաքննության գաղտնիությունը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ Աննա Հակոբյանը, պատերազմի օրերին գտնվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարական կետում եւ այնտեղից հետեւել ռազմական գործողություններին, երբեմն նաեւ միջամտել։ Ա.Հակոբյանի՝ հրամանատարական կետում գտնվելը պաշտոնապես հաստատել է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե իր ընտանիքի անդամը բարոյահոգեբանական աջակցություն էր ցուցաբերում հրամանատարությանը։
Սույն հայտարարությունից անցել է 5-6 ամիս եւ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով քննության առարկա դարձվել է, թե Նիկոլ Փաշինյանի կինը ինչ հիմունքներով է պատերազմի ժամանակ գտնվել հրամանատարական կետում, ունեցել է արդյոք գաղտնի տեղեկատվության տիրապետելու իրավունք, ինչ աստիճանի գաղտնի տեղեկատվության իրավունք է ունեցել, ինչպես է այդ իրավունքը նրան տրվել՝ ում կողմից եւ երբ։
«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնել են, թե տվյալ հարցերի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել՝ հաշվի առնելով նախաքննության գաղտնիությունը։ Ասել է թե՝ չեն հերքել, որ քննության առարկա են դարձրել, պարզապես հանրությանը նպատակահարմար չեն գտնում տեղեկատվություն տրամադրել՝ ի հեճուկս հանրային շահի։