|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Շուշիի մայր տաճարի գմբեթի՝ ադրբեջանցիների կողմից ավիրելը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը որակեց բարբարոսություն՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Նրանք չունեն մշակույթի պատմություն եւ նույն մոտեցումն են ցուցաբերում հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը»,-ասաց նա։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց հայտարարությանը․ «Այդ բարբարոսությունը, գերիների հանդեպ վերաբերմունքը, խայտառակ պուրակի բացումը վկայում են՝ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, եւ միջազգային հանրությունը պետք է ճանաչի արցախահայության ինքնորոշման իրավունքը»։
Մանրամասն՝ տեսանյութում․