|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Տաջիկստանի հետ սահմանին զինված հակամարտության ընթացքում Ղրղզստանի վիրավորված բնակիչների թիվը հասել է 183-ի․ ըստ ՏԱՍՍ-ի՝ երկուշաբթի Բիշքեկում կայացած ճեպազրույցում ասել է հանրապետության առողջապահության և սոցիալական զարգացման փոխնախարար Ալիզա Սոլթոնբեկովան:
«Ընդհանուր առմամբ, 183 մարդ վիրավորվել է, նրանցից 34-ը մահացել են»,- հայտնել է նա:
Ավելի ուշ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ հակամարտության զոհերի թիվը հասել է 35-ի:
Փոխնախարարի խոսքով՝ հանրապետությունը շարունակում է օգնություն հավաքել բախումների ընթացքում տուժած հայրենակիցների համար: