|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը, կապված օտարերկրյա քաղաքացիների կողմից վարձակալության արգելքի հետ, 75%-ով կկրճատի իր դիվանագիտական աշխատակազմը: Այս մասին ասվում է ամերիկյան դիվանագիտական առաքելության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Մենք ափսոսում ենք, որ Ռուսաստանի կառավարության գործողությունները մեզ ստիպեցին 75%-ով կրճատել մեր հյուպատոսական անձնակազմը, և մենք կփորձենք ԱՄՆ քաղաքացիներին հնարավորինս շատ ծառայություններ առաջարկել»,- դեսպանատան գրառումն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նաև՝ մայիսի 12-ից հյուպատոսական ծառայությունների քանակը կրճատվելու է՝ կապված աշխատողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետ:
Դիվանագիտական առաքելությունը կասեցնում է ոչ դիվանագիտական ճանապարհորդության նպատակով վիզա տրամադրելու համար փաստաթղթերի քննարկումը: