|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած պատժամիջոցի վերացում և Թեհրանի վրա ճնշման թուլացումը չի ստիպի Իսլամական Հանրապետությանը՝ «վարվել միջազգային նորմերին համապատասխան»:
«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես է վարչակազմը, ընդհանուր առմամբ, հավատում, որ եթե պատժամիջոցները հանվեն և իրանցիների վրա ճնշման արշավը վերացվի, նրանք կվարվեն միջազգային նորմերին համապատասխան»,- Պոմպեոյին մեջբերում է RT- ն:
Նրա կարծիքով՝ ինքը չգիտի, թե ինչպես կարող է ավարտվել Իրանի նկատմամբ կոշտ ուղու մեղմացումը։ Ըստ պետդեպարտամենտի նախկին ղեկավարի՝ Իրանը պատասխանատու է Եմենի հութիներին աջակցելու համար: Պոմպեոն հավելել է նաև, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հութիներին հանել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից «ոչ այն պատճառով, որ նրանք դադարել են ահաբեկչական գործունեությունը, այլ այն պատճառով, որ նրանք չէին ցանկանում գոհացնել այաթոլլային»: Նա նաև շեշտել է, որ «իրանցիները կարող են դա ընկալել որպես թուլության նշան»: