|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն անհեթեթ հայտարարություններ է արել Հայոց ցեղասպանության մասին, այլև զուգահեռներ անցկացրել ցարական Ռուսաստանի քաղաքականության հետ` հիմնավորելու համար Թուրքիայի դիրքորոշումը:
«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հարյուրհազարավոր գերմանացի և հրեա քաղաքացիներ ապրում էին ցարական Ռուսաստանում և արտաքսվում՝ գերմանական բանակի հետ համագործակցելու մեղադրանքով: Ավելի ստույգ՝ տեղահանության պատրվակով մեծամասնությունը մահացավ սովից, հիվանդություններից և ծանր եղանակից»,- նշել է Էրդողանը:
Թուրք նախագահն այս խոսքերն ասել է՝ հիմնավորելով Հայոց ցեղասպանության շարժառիթները, երբ հայերը համագործակցել են ռուսների հետ։ Այնուհետև Էրդողանը հայերին մեղադրել էր միլիոնավոր թուրքերի կոտորելու մեջ։
Առավել մանրամասն՝ հղումով։