|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր՝ ապրիլի 27–ին, ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Արա Այվազյանը բարձր է գնահատել Կարոլինա Ֆերնանդեսի՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցը եւ հայ ժողովրդին ցուցաբերված զորակցությունը, ինչը մարդու հիմնարար իրավունքների եւ համամարդկային արժեքների նկատմամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի հստակ դիրքորոշման արտահայտում է։
Երկուստեք կարեւորվել է ՀՀ Ազգային ժողովի եւ Կենտրոնամերիկյան խորհրդարանի միջեւ փոխգործակցության սկզբնավորումը, որը կնպաստի նաեւ տարածաշրջանի հետ Հայաստանի փոխշահավետ համագործակցության խթանմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հարցերի լայն շրջանակի։ Ընդգծվել է մարդու իրավունքների խախտման հարցում միջազգային հանրության միանշանակ եւ միասնական դիրքորոշման կարեւորությունը՝ որպես ապագայում մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման արդյունավետ գործիք:
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բարձր է գնահատել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի առնչությամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը։