|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի երեք քաղաքացիական անձինք պայթել են Բաքվի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղադրված ականի վրա՝ փորձելով շրջանցել իրենց սեփական զինված ուժերի անցակետերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ՆԳՆ-ն:
Նշվում է, որ միջադեպի արդյունքում մեկ քաղաքացիական անձ մահացել է տեղում, երկուսը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս կապակցությամբ Աղդամի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել անձանց անհայտ շրջանակի դեմ ագրեսիվ պատերազմի, կանխամտածված սպանության և մի քանի այլ հոդվածներով:
«Մենք մեր քաղաքացիներին կոչ ենք անում եզրակացություններ անել նման դեպքերից, չայցելել ազատագրված (օկուպացված՝ խմբ.) տարածքներ՝ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: