|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՄԱԿ-ը ելնում է նրանից, որ ցեղասպանության փաստը պետք է հաստատի համապատասխան դատարանը: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Դյուժարիկը`մեկնաբանելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու` ԱՄՆ-ի ծրագրերը:
«Ցեղասպանության փաստը պետք է որոշի համապատասխան դատարանը, եթե խոսենք ՄԱԿ-ի դիրքորոշման մասին»,- ասել է նա:
Դյուժարիկը նշել է, որ ինքը չի մեկնաբանի և չի գնահատի 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները, քանի որ դրանք տեղի են ունեցել նախքան համաշխարհային կազմակերպության ստեղծումը: