|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր՝ ժամը 13։00-13։30 ընկած ժամանակահատվածում, Ներքին Խնձորեսկի սահմանը պատահաբար հատել և թշնամու տարածքում են հայտնվել 22 գլուխ ԽԵԿ, որոնք հնարավոր է եղել հետ վերադարձնել 2-րդ ԱՀԲ-ի հրամանատար, գնդապետ Ա․ Մինասյանի, գյուղապետ Երվանդ Մալունցի, Վարդան Հարությունյանի՝ Ե. Մալունցի ընկերոջ և ռուս խաղաղապահների միջամտությամբ։ Այս մասին հայտնում է Խնձորեսկի գյուղապետարանը։
Դեպքի մասին իմանալով՝ համայնքի այլ գյուղապետեր նույնպես ժամանել են դեպքի վայր՝ սատար կանգնելու գյուղացուն: 17։43-ի դրությամբ՝ անասնատերերին՝ Սարդարյանների ընտանիքին, հետ են վերադարձվել սեփական՝ 22 գլուխ անասունները։