|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանին, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական և բարոյահոգեբանական վիճակին առնչվող հարցեր։ Կարևորվել է հետպատերազմական շրջանում Արցախի Հանրապետությունում համազգային ճիգերով վերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել համահայկական ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։