|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Hraparak-ը գրել է, որ քիչ առաջ Փաշինյանը այցելել է Շուռնուխ, պատահական մի դուռ է ծեծել և քաղցրավենիքը ձեռքին ներս մտել։ Բնակիչը անակնկալի է եկել։ Արժանանալով սառը ընդունելության՝ Փաշինյանը, դուրս է եկել։ Գյուղում լուրը արագ տարածվել է, որ վարչապետը Շուռնուխում է։
Բնակիչները փորձել են արագ հավաքվել, որպեսզի իրենց վրդովմունքը ներկայացնեն, սակայն անվտանգության աշխատակիցները Փաշինյանին արագ նստեցրել են մեքենան և սլացել դեպի Կապան։
Mediaport-ի տեղեկություններով՝ Կապանի կենտրոնում նա մոտ 300 մետր ոտքով քայլել է՝ հայրուրավոր ոստիկանների ու անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, ապա ուղևորվել է «Էլեգանտ» ռեստորան՝ ընթրելու: