|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Փաստաբաններ Ռաֆֆի Ասլանյանը և Ռուբեն Բալոյանը ստանձնել են ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի երեկոյան ծանրամարտիկի մասնակցությամբ տեղի էր ունեցել վրաերթ, ինչի հետևանքով փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող հետիոտնը մահացել էր:
«Հարգելի լրագրողներ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վերջինի պաշտպանները՝ ես և իմ գործընկեր՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը խնդրում ենք ներողամիտ լինել դեպքի վերաբերյալ առանձին-առանձին հնչեցված հարցերին չպատասխանելու մեր մոտեցման կապակցությամբ, ուստի խոստանում ենք առաջիկայում որևէ ձևաչափով ընդհանուր տեղեկատվություն տրամադրել՝ քրեական գործով նախաքննության շահերը հաշվի առնելով։
Այս պահին կարող ենք ընդամենը նշել, որ տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկը ապահովագրված չի կարող լինել»,- Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը։