|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թշնամուն հանձնված Շուշի և պատմական Կեսարիա (Կայսերի, Թուրքիա) քաղաքները կդառնան քույր-քաղաքներ. հաղորդում է Կայսերիի քաղաքապետարանի կայքը:
«Կայսերիի քաղաքապետարանի վեհաժողովի ապրիլյան նիստում, որը վարում էր փոխքաղաքապետ Մեհմեդ Սավրուքը, միաձայն ընդունվել է առաջարկություն՝ քույր-քաղաքի հարաբերություններ հաստատել Ադրբեջանի Շուշա քաղաքի և Կայսերիի քաղաքի միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ քաղաքապետարանի՝ այս որոշումն ընդունվել է երկու քաղաքների միջև մշակութային, սոցիալական, տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով: