|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը լուսանկարներ է հրապարակել հայ-ադրբեջանական սահմանին կից գյուղերից՝ նշելով, որ ղարաբաղյան հակամարտությունը դժվար, երբեմն՝ անհնար է դարձրել սեփական հողեր մշակելը։
«Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն։ Սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում։ Ղարաբաղյան հակամարտությունը դժվար, երբեմն՝ անհնար է դարձրել սեփական հողեր մշակելը։ Այս պայմաններում գյուղտեխնիկա օգտագործելն անիմաստ է, և մարդիկ ստիպված են երկար ժամանակով լքել այն։ Պատերազմները չպետք է խոչընդոտեն բնակչության գոյատևման համար անհրաժեշտ տարածքների անվտանգ յուրացմանը», - նշված է հայտարարության մեջ։





