|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը սույն թվականի ապրիլի 10-ին հաղորդագրություն է տարածել՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե իբր Երեւան քաղաքի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ինչ-որ առնչություն ունի երեւակայական չարաշահումների կատարմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել են Ռոբերտ Նազարյանի շահերի պաշտպաններ Գագիկ Խաչիկյանը եւ Սասուն Ռաֆայելյանը:
«Վերջին շրջանի դառը իրականությունը հաշվի առնելով կոչ ենք անում հանրությանը սույն տեղեկատվությանը վերաբերվել հումորով, իսկ ՀՔԾ-ին հորդորում ենք օգտագործել դեռեւս առկա հնարավորությունը եւ առարկայազուրկ գործը չհասցնել դատարան, այլապես ունենալու ենք հերթական արդարացումը»,-նշել են նրանք:
Նշենք, որ ավելի վաղ ՀՔԾ-ն հղորդագրություն էր տարածել, որում նշել էր, որ «Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման փաստի առթիվ հարուցված քրեական գործով քննիչը ապրիլի 9-ին որոշում է կայացրել մեղադրյալներ Սեյրան Օհանյանի, Ռոբերտ Նազարյանի, Նիկոլայ Գրիգորյանի, Շիրազ Կիրակոսյանի, Մուշեղ Կոշեցյանի վերաբերյալ անջատված մասով նախաքննության ավարտի մասին:
Հիշեցնենք, որ այս գործով անցնում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: