|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հաջորդ շաբաթ ԱՄՆ երկու ռազմանավեր Բոսֆորով կանցնեն Սև ծով և այնտեղ կմնան մինչև մայիսի 4-ը: Այդ մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը:
«Մոնտրյոյի կոնվենցիային համապատասխան՝ մենք 15 օր առաջ դիվանագիտական ուղիներով տեղեկացել ենք, որ ԱՄՆ երկու ռազմանավ մտնելու է Սև ծով: Նավերը Սև ծովում կմնան մինչև մայիսի 4-ը»,- ասել է գործակալության աղբյուրը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ը հայտարարել է, որ աջակցելու է Ուկրաինային սահմանները պաշտպանելու հարցում։ Բացի այս նավերից, Սև ծովում են գտնվում ևս մի քանի այլ ամերիկյան նավեր, որոնց մասին հայտնել են ԱՄՆ իշխանությունները։