|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սիրիայի հյուսիս-արեւելյան մասում՝ Էլ-Հասակի նահանգում գտնվող թուրքական ռազմաբազայի տարածքում, պայթյուն է որոտացել, որի հետեւանքով մահացել է առնվազն 4 թուրք զինվորական, եւս 7-ը վիրավորվել են։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Սիրիական «Ալ Վաթան» պարբերականն իր հերթին նշել է, որ այսօր մի քանի թուրք զինծառայող ու թուրքամետ գրոհայիններ են սպանվել՝ Ռաս-ալ-Էյն քաղաքի մոտ հակահետեւակային ականների պայթյունից։