|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երգչուհի Նազիկ Բաղդասարյանը (Nazo) նոր տեսահոլովակ է թողարկել՝ կենդանի կատարմամբ ներկայացնելով «Յարը մարդուն յարա կուտա» երգը։
Երաժշտական աշխարհում reverb տերմինը կարևորագույն նշանակություն ունի վոկալի և գործիքի ձայնը հարստացնելու համար։
Իսկ Natural Reverb-ը՝ բնական արձագանքը -ը ձայնագրման ստուդիաներից դուրս երաժշտական նախագիծ է՝ ճարտարապետական կառույցը ձայնագրման ստուդիայի վերածելու համար։
Երգչուհին՝ Նազիկ Բաղդասարյանը և երաժիշտ Գարիկ Գևորգին հայաստանյան հետաքրքիր ճարտարապետական կառույցները վերածում են ձայնագրման ստուդիայի՝ տեղում նվագելով և երգելով՝ ձայնագրելով տվյալ պահին լսվող ամեն ձայն: