|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ապրիլի 2-ին, ժամը 22։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ տներից մեկի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։02-ին, մարվել՝ 23։11-ին։ Ջերմահարվել է նկուղը (մոտ 40 քմ), ներսում այրվել են կենցաղային իրեր և բաղդադե առաստաղից 10 քմ հատված․ տուժածներ չկան։