|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է այցելել Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված հայկական պատմական Շուշի քաղաք:
Իր այդ ծրագրերի մասին Էրդողանը հայտնել է Թուրքալեզու պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ՝ հույս հայտնելով, որ Ալիեւի հետ կայցելի Շուշի մահմեդականների համար սրբազան համարվող Ռամադան ամսվա ավարտից հետո, ինչը, Էրդողանի խոսքով, իրենց համար եւս մեկ տոն կդառնա:
Հեռավար նիստին Թուրքիայի նախագահը նաեւ կարեւոր է համարել շարունակել աջակցությունն Ադրբեջանին: