|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 10-ին Գագիկ Ծառուկյանը որոշել է դարի հարսանիքն անել։ Ավագ որդու հարսանիքն այնքան տպավորիչ կազմակերպել, որ դուստրերի հարսանիքներին չզիջի։ Ասում են՝ երկար ու բարդ քասթինգ են արել եւ 1700-1800 մատուցողից ընտրել 800-ին։ Հյուրերին դիմավորելու են մոդելի ստանդարտներով աղջիկներ, որոնց եւս ընտրել են հատուկ մրցույթով, 1.77 հասակ ունեցող 24 աղջիկների համար միանման զգեստի մոդելավորումն էլ վստահվել է հանրահայտ մոդելյոր Արամ Նիկոլյանին։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը ծրագրված էր դեռ անցած հոկտեմբերի 3-ին, սակայն նախ Ծառուկյանի կալանավորումը, ապա պատերազմը խանգարեցին, եւ այն անորոշ ժամանակով հետաձգվեց։ Հարսանիքը կկայանա Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում