|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Xiaomi-ն Salcomp-ի հետ համատեղ մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում բջջային հեռախոսների ձեռնարկություն ստեղծելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հաղորդում է Anadolu լրատվական գործակալությունը:
Թուրք ղեկավարի խոսքով՝ այն ժամանակ, երբ համաշխարհային տնտեսությունը դեռ չի վերականգնվում կորոնավիրուսի համաճարակից, ներդրողները վստահում են Թուրքիայի տնտեսության ներուժին և հավատում նրա ապագային:
Նախագահը իր և ամբողջ թուրք ժողովրդի անունից դրա համար շնորհակալություն է հայտնել օտարերկրյա ներդրողներին:
«Xiaomi-ն Salcomp-ի հետ միասին մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարում բջջային հեռախոսների ձեռնարկություն ստեղծելու համար: 14 հազար քառ. մետր մակերեսով նոր ձեռնարկությունում 2000 մարդ կաշխատի, և տարեկան կարտադրվի մինչև 5 միլիոն հեռախոս»,- ասել է Էրդողանը: